43
«Աքսեսս Քոնսալթ» ՍՊԸ «Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վահագնիի անտառպետության» տարածքում 1,6 հա տարածքի անտառապատում» ծրագիր Շրջակա միջայարի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ Պատվիրատու՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Կատարող՝ «Աքսեսս Քոնսալթ» ՍՊԸ Տնօրեն՝ Վաչագան Մկրտչյան Նախագծի կառավարիչ՝ Տիգրան Մկրտչյան ԵՐԵՎԱՆ 2019

Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

«Աքսեսս Քոնսալթ» ՍՊԸ

«Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի

անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վահագնիի անտառպետության»

տարածքում 1,6 հա տարածքի անտառապատում» ծրագիր

Շրջակա միջայարի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ

Պատվիրատու՝

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Կատարող՝ «Աքսեսս Քոնսալթ» ՍՊԸ

Տնօրեն՝ Վաչագան Մկրտչյան

Նախագծի կառավարիչ՝ Տիգրան Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ 2019

Page 2: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

2

Բովանդակություն

Օգտագործվող սահմանումներ և տերմիններ ..................................................................................... 3

1 Ընդհանուր տեղեկություններ ......................................................................................................... 4

1.1 Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը ............................................... 4

1.2 Նախատեսվող գործունեության բնութագիրը ...................................................................... 5

1.3 Նախագծման նորմատիվ իրավական հենքը ..................................................................... 12

2 Շրջակա միջավայրի նկարագիրը ................................................................................................ 16

2.1 Ուսումնասիրվող տարածքի տեղադրությունը ................................................................. 17

2.2 Լեռնագրության, ռելիեֆի հողերի բնութագիր .................................................................. 24

Լանջերի թեքությունները .............................................................................................................. 24

Լանջերի կողմնադրությունները .................................................................................................. 26

Տարածքի հողերի նկարագիրը ...................................................................................................... 29

2.3 Կլիմայի նկարագիրը .............................................................................................................. 31

2.4 Բուսական և կենդանական աշխարհ .................................................................................. 34

2.5 Ջրագրություն ........................................................................................................................... 37

2.6 Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ,

պատմության, մշակութային հուշարձաններ ................................................................................ 38

3 Սոցիալ տնտեսական բնութագիրը .............................................................................................. 39

3.1 Ենթակառուցվածքներ ............................................................................................................ 39

3.2 Հողերի տնտեսական յուրացման բնութագիրը .................................................................. 39

4 Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության և վնասակար ազդեցությունների

նվազեցմանն ուղղված միջոցառումների բնութագիրը .................................................................... 40

Օգտագործված գրականության ցանկ ................................................................................................. 42

Page 3: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

3

Օգտագործվող սահմանումներ և տերմիններ

Կարմիր գիրք՝ Միջազգային պահանջները բավարարող համահավաք

փաստաթուղթ, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման

եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական

տարածվածության էկոլոգիական պայմանների, կենսաբանական

առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների

մասին:

Հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների

երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն

բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ

հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից, և ունի բույսերի աճի ու

զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ

գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ:

Հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն

օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման

նպատակներով։

Page 4: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

4

1 Ընդհանուր տեղեկություններ

1.1 Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ -ն նախատեսում է 2019 թ. աշնանը

իրականացնել «Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի

անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վահագնիի անտառպետության» տարածքում

1,6 հա տարածքի անտառապատում» ծրագիրը:

Ծարգրի նպատակն է ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թիվ Ն-1045

որոշմամբ սահմանված «Պետական անտառային հողերում անտառային

տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների

իրականացման» կարգի 8.1. կետի համաձայն 110 ԿՎ Լալվար և Նոյեմբերյան օդային

գծերի փոխարինման/վերակառուցման ծրագրի շրջանակներում Հայանտառ ՊՈԱԿ-ի

և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև 21.12.2018թ. կնքաված 0,76295 հա

անտառային հողերի Սերվիտուտի բոլոր 11 պայմանագրերի 3,4,3, կետի պահանջի

կատարումն ապահովելու նպատակով, իրականացնել անտառապատման

աշխատանքներ1: Նշված աշխատանքները կատարելու համար 2019 թ. փետրվարի 19-

ին Հայաստանի Հանրապետության անտառային կոմիտեի (այսուհետ՝ Անտառային

կոմիտե)_ կողմից ներկայացվել է 1,6 հա տարածք՝ Անտառային կոմիտեի հայանտառ

ՊՈԱԿ-ի Եղեգնուտի անտառտնտեսություն մասնաճյուղի Վահագնի

անտառպետության 4-րդ քառակուսու 23-րդ անտառտեղամասից2:

1 Հավելված 1 2 Հավելված 2

Page 5: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

5

1.2 Նախատեսվող գործունեության բնութագիրը

«Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի

անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վահագնիի անտառպետության» տարածքում

1,6 հա տարածքի անտառապատում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2019

թ. աշնանը իրականացնել անտառապատման աշխատանքներ, և մինչ նշված

տարածքի՝ անտառային շարքի փոխադրվելը, իրականացնել խնամքի

աշխատանքներ:

Անտառապատման համար որպես հիմնական ծառատեսակ ընտրվել է սոճի

սովորական, իսկ որպես ուղեկցող ծառատեսակներ՝ հացենի սովորական և բարձր

լեռնային թխկի: Տնկման սխեման ներկայացված է էջ 7-ում, Գծապատկեր 1–ում:

Կպչողունակության բարձր մակարդակ և տնկման բարձր արդյունավետություն

ապահովելու համար օգտագործվելու է փակ արմատայի համակարգով աճեցված

սոճու տնկանյութ:

Վահագնիի տարածաշրջանի համար ծառերի և թփերի տեսակաշարը որոշվել

է՝ հաշվի առնելով տարածաշրջանի հողակլիմայական առանձնահատկությունները,

տեղանքների ռելիեֆը, և նախատեսած առանձին հատվածների, լանջերի

դիրքադրությունը և ծովի մակերևույթից բարձրությունը: Հաշվի են առնվել նաև

շրջակա անտառների անտառկազմող ծառատեսակները, որպես գլխավոր

նպատակային տեսակներ՝ (գլխավոր) կաղնին, հաճարենին, սոճին, իսկ որպես

ուղեկցող տեսակներ՝ թխկին, թեղին, հացին, կեչին և այլն: Ներկայացված

ծառաթփատեսակների ցուցակը ներառում է ծրագրի ընդգրկման տարածքների

տարբեր անտառաճման պայմանների համար առաջարկվող ծառերի և թփերի

տեսակաշարը: Վահագնի անտառպետության նշված 1.6 հա տարածքը գտնվում է

հյուսիս-արևելյան թեքության վրա, ուստի նպատակահարմար է որպես գլխավոր

ծառատեսակ ընտրել սոճին: Կաղնին և հաճարենին նշված դիրքադրությունում չեն

տալիս բավարար արդյունք: Անտառմշակույթների հիմնման և խառնման

Page 6: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

6

սխեմաներում թփատեսակների բացակայությունը բացատրվում է անտառում

բնական աճած թփատեսակների առկայությամբ:

Հողի ագրոտեխնիկայի ընտրությունը կախված է հիմնականում ռելիեֆից,

լեռնալանջի թեքության աստիճանից, քարքարոտությունից, մայր ապարների ելքից:

Ըստ ընդունված կարգի՝ 15°-ից բարձր թեքության դեպքում տնկումը կատարվում է

փոսերով, որոնց չափերը տատանվում են 0,3 * 0,3 * 0,3 մ-ից մինչև 0,4 *0,4 * 0,4 մ՝

կախված տնկանյութի տեսակից և չափից: 15°-ից ավելի ցածր թեքությունների վրա

առաջարկվում է տնկումը իրականացնել խրամատներով, որոնք ապահովում են

բույսերի բավականին բարձր կպչողականություն և պահպանվածություն:

Խրամատների երկարությունը ընդունում ենք 10 մ, միջխրամատային

հեռավորությունը՝ 2- 3մ:

Ողջ տնկանյութը պետք է ունենա լավ զարգացած արմատային համակարգ, և

արմատավզիկի հաստությունը լինի 5-6մմ: Անտառապատման համար նախատեսված

տնկանյութի նկարագիրը ներկայացված է աղյուսակ 1-ում

Աղյուսակ 1

Տնկանյութի

տեսակը

Միջին

բարձրությունը

Տարիքը Աճեցման

եղանակը

Ձեռքբերման աղբյուրը

սոճի

սովորական

15-20 սմ 2 տ Փակ

արմատային

«Հրազդանի

անտառտնտեսոություն»

մասնաճյուղի տնկարան

հացենի

սովորական

20-25սմ 2 տ Բաց

արմատային

«Գուգարքի

անտառտնտեսոություն»

մասնաճյուղի

Մարգահովիտի

անտառպետության

տնկարան

բարձր

լեռնային

թխկի

20-25 սմ 2 տ Բաց

արմատային

«Գուգարքի

անտառտնտեսոություն»

մասնաճյուղի

Մարգահովիտի

անտառպետության

տնկարան

Page 7: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

7

Գծապակեր 1

Անտառմշակույթների հիմնադրաման սխեման

թխկի բարձր լեռնային 1250 հատ (ուղեկցող)

Page 8: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

8

Տվյալ տարածքի անտառապատման համար նախատեսված է 1 հա համար

5,000 հատ տնկի: Ըստ սխեմայի՝ տնկանյութի քանակի հաշվարկով ստացվում է 5128

հատ տնկի (3,333 գմ խրամատներում, 0,65 մ հեռավորությամբ), սակայն քանի որ

նախատեսվում է, որ ամեն 10 մ-ից հետո խարամտների միջև լինելու է որոշակի

դատարկ տարածություն, որտեղ չի իրականացվելու տնկում, տնկանյութի հաշվարկն

արված է 1 հա-ի համար 5000 հատ սերմնաբուսակի հաշվով:

Անտառապատման համար նախատեսված տարածքում տնկումն

իրականացվելու է խրամատների պատրաստման միջոցով: Խրամատները

պատրաստվելու են մեքենայացված տարբերակով:

Տնկման աշխատանքները պլանավորվում է իրականացնել աշնանը՝

տերևաթափի սկսվելու ժամանակ: Տնկանյութը տնկադաշտ է տեղափոխվում հատուկ

փաթեթավորումով, որը թույլ է տալիս պահպանել դրանց կենսունակությունը մի

քանի օր: Անտառապատման համար ընտրված են այն տարածքները, որտեղ առկա

է բնական խոնավություն (ըստ դիրքադրության), և հարակից տարածքներում առկա է

բնական վերաճ (սերմերով): Նշված տարածքում տնկվում են սերմնաբուսակներ,

որոնց համար սկզբնական շրջանում ջրի մեծ ծավալի պահանջ չկա, քանի որ

տարածաշրջանում տարեկան միջին տեղումների քանակը հասնում է շուրջ 660մմ-ի

(ըստ օդերևութաբանական կայանի տվյալների), ինչպես նաև մթնոլորտում եղած

խոնավությունը ևս նպաստելու է նրանց բնականոն աճին ու զարգացմանը: Հաշվի

առնելով վերը նշված հանգամանքերը՝ անտառտնկարկի համար չի նախատեսվում

իրականացնել ոռոգում:

Գյուղատնտեսական կենդանիների մուտքը տարածք սահմանափակելու

համար նախատեսվում է տարածքը ցանկապատել: Տարածքը ցանկապատվելու է

մետաղական փշալարով: Փշալարի ամրացման համար իրարից 3 մ հեռավորությամբ

տեղադրվելու են փայտե սյուներ, որոնք ամրացվելու են քարերով և հողով: Սյուների

վրա ամրացվելու են չորս հորիզոնական և մեկ անկյունագծային փշալար:

Ցանկապատման տեխնիկական նկարագրերը ներկայացված են Գծապատկեր 2ում:

Page 9: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

9

Գծապատկեր 2

Ցանկապատման տեխնիկական սխեմա

3 մ

Page 10: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

10

Պլանավորված աշխատանքների մեջ են մտնում նաև խնամքի

աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն մինչև ծառուտի՝ 1,5մ բարձրության

հասնելը և սաղարթի միակցման տեղի ունենալը, որը կհամապատասխանի անտառի

շարք անցկացնելուն: Այս աշխատանքները ընդգրկում են հետևյալ կետերը՝

• խոտհունձ,

• քաղհան, փխրեցում,

• սանիտարական հսկողություն / պայքար դաշտամկների դեմ:

Փխրեցումը և քաղհանը կատարվում են խոտածածկի բուռն աճի ժամանակ:

Սանիտարական հսկողությունը իրականացվում է ամբողջ վեգետացիայի ընթացքում:

Վերահսկվում է հիվանդությունների և վնասատուների առաջացումը:

Անտառապատման նպատակով հիմնադրված տարածքներում,

սերմնաբուսակների խնամքի աշխատանքները կատարվում են՝

1-ին տարում՝ տնկում,

2-րդ տարում՝ 5 խնամք (1 խոտհունձ, 4 քաղհան-փխրեցում),

3-րդ տարում՝ 4 խնամք (1 խոտհունձ, 3 քաղհան-փխրեցում),

4-րդ տարում՝ 3 խնամք (1 խոտհունձ, 2 քաղհան-փխրեցում),

5-րդ տարում՝ 2 խնամք (1 խոտհունձ, 1 քաղհան-փխրեցում ),

6-րդ տարում՝ 2 խնամք (1 խոտհունձ, 1 քաղհան-փխրեցում ),

7-րդ տարում՝ 2 խնամք (1 խոտհունձ, 1 քաղհան-փխրեցում ):

Անտառապատման աշխատանքների և անտառտնկարկների խնամքի

աշխատանքների ժամանակացույցները ներկայացված են Աղյուսակ 2-ում և

Աղյուսակ 3-ում:

Ծառուտների պահպանվածությունը որոշվում է տնկումից հետո՝ աշնանը՝

գույքագրման ընթացքում, որից հետո՝ ըստ կպչողականության, որը պետք է լինի 60

տոկոսից ոչ ցածր, կկատարվի լրացում:

Page 11: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

11

Աղյուսակ 2

Անտառապատման աշխատանքների պլանավորված ժամանակացույց

Գործողություն Ժամանակացույց Պատասխանատու հաստատություն

Տարածքի

անտառապատում

01.10.19-15.10.19 ԲԷՑ

Տարածքի

անտառապատում

15.10.19-15.11.19 ԲԷՑ

Պայքար

դաշտամկների

դեմ

01.10.19-30.11.19 ԲԷՑ

Աղյուսակ 3

Անտառտնկարկների խնամքի աշխատանքների ժամանակացույց

Գործողություն Տարվա

ժամանակահատված

Իրականացման

տարի

Պատասխանատու

հաստատություն

Քաղհան-փխրեցում Մայիս-սեպտեմբեր 2020-2025 ԲԷՑ

Սանիտարական

հսկողություն

Մարտ-նոյեմբեր 2019-2020 ԲԷՑ

Միջշարքային

խոտհունձ

Օգոստոս 2020-2025 ԲԷՑ

Անտառմշակույթների

լրացում

Հոկտեմբեր-նոյեմբեր 2020

Page 12: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

12

1.3 Նախագծման նորմատիվ իրավական հենքը

Հողապաշտպան անտառտնկարկ հիմնելու աշխատանքների շրջակա

միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը (այսուհետ՝ ՇՄԱԳ

հայտ) կազմելիս «Աքսեսս Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ

ընկերությունն (այսուհետ՝ Ընկերություն) առաջնորդվել է բնապահպանական

օրենսդրության պահանջներով, որոնք ամրագրված են հետևյալ իրավական

ակտերում.

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը`

• ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա (Ռիո դե

Ժանեյրո, 1992 թ.).

• «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին»

կոնվենցիա (Բեռն, 1979 թ.).

• «Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիա» (Ֆլորենցիա, 2000 թ.).

• ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» կոնվենցիա (Փարիզ, 1994 թ.).

• ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա (Նյու Յորք,

1992 թ.).

• ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման մասին» կոնվենցիա (Էսպո, 1991 թ.).

• ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ

տեղեկատվության հասանելիության, որոշումների ընդունելու

գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության

մատչելիության մասին» կոնվենցիա (Օրհուս, 1998 թ.).

2. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերը`

• Հայաստանի Հանրապետության «Հողային» օրենսգիրք (02.05.2001թ.),−

• Հայաստանի Հանրապետության «Ջրային» օրենսգիրք (04.06.2002թ.)−

• Հայաստանի Հանրապետության «Անտառային» օրենսգիրք (24.10.2005թ.),

3. Հայաստանի Հանրապետության օրենքները`

Page 13: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

13

• «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

(23.11.1999թ.),

• «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

(03.04.2000թ.),

• «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության

մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (09.08.2014թ.),

• «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության

օրենք (07.05.2002թ.),

4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ.

• «ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության՝

29.01.2010թ.-ի N 72-Ն որոշում,

• «ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության՝

29.01.2010թ.-ի N 71-Ն որոշում,

• «ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական−

պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը

սահմանելու մասին» ՀՀ կառավարության՝ 31.07.2014թ.-ի N 781-Ն որոշում,

• «Հայատանի հանրապետության բնության հուշարձանների ցանկը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2008 թ Օգոստոսի 14-ի N 967-Ն

որոշում,

• «Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման

և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի

նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2013 թ. հունիսի 27-ի

N 684-Ն որոշում,

• «Հայաստանի Հանրապետության Բնության հատուկ պահպանվող

տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման

բնագավառում պետական ծրագիրը եվ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ

կառավարության՝ 2014 թ. սեպտեմբերի 25-ի N 1059-Ա որոշում,

Page 14: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

14

• «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության

պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման

բնագավառներում ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին

հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության՝ 2015 թ. դեկտեմբերի 10-ի N 54

արձանագրային որոշում,

• 5. «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի

ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն

տալու մասին» ՀՀ կառավարության՝ 2015 թ մայիսի 27-ի N 23 արձանագրային

որոշում:

Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերը

Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների

լիիրավ սուբյեկտ, 1991 թվականից սկսած միացել է

կենսաբազմազանությանպահպանության մի շարք միջազգային համաձայնագրերի,

վավերացրել է կենսաբազմազանությանն առնչվող մի շարք միջազգային

բնապահպանական համաձայնագրեր (կոնվենցիաներ և դրանց

արձանագրություններ), որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների

կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության

արդյունավետ պահպանությանը:

• ՄԱԿ-ի <<Կենսաբանական բազմազանության մասին>> կոնվենցիա (Ռիո դե

Ժանեյրո, 1992 թ.). Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1993

թ-ին,

• <<Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին>>

կոնվենցիա (Բեռն, 1979 թ.). Հայաստանի Հանրապետության կողմից

վավերացվել է 2008 թվականին,

• <<Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիա>> (Ֆլորենցիա, 2000 թ.).

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2003 թվականին,

Page 15: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

15

• <<Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին>>

կոնվենցիա (Բոնն, 1979 թ.). Հայաստանի Հանրապետության կողմից

վավերացվել է 2010 թվականին,

• <<Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի

տեսակների միջազգային առևտրի մասին>> կոնվենցիա (Վաշինգտոն, 1979 թ.).

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականին,

• <<Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես

որպես ջրաթռչունների բնակավայր>> կոնվենցիա (Ռամսար, 1971թ.).

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1993 թվականին,

• ՄԱԿ-ի <<Անապատացման դեպ պայքարի>> կոնվենցիա (Փարիզ, 1994 թ.).

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1997 թ-ին,

• ՄԱԿ-ի <<Կլիմայի փոփոխության մասին>> շրջանակային կոնվենցիա (Նյու

Յորք, 1992 թ.). Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1993

թվականին,

• ՄԱԿ-ի ԵՏՀ <<Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման մասին>> կոնվենցիա (Էսպո, 1991 թ.). Հայաստանի

Հանրապետության կողմից վավերացվել է 1997 թվականին,

• ՄԱԿ-ի ԵՏՀ <<Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ

տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու

գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության

մատչելիության մասին>> կոնվենցիա (Օրհուս, 1998 թ.). Հայաստանի

Հանրապետության կողմից վավերացվել է 2001 թվականին,

• «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության

մասին» կոնվենցիա (Փարիզ, 1972 թ.). Հայաստանի Հանրապետության կողմից

վավերացվել է 1993 թվականին:

Page 16: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

16

2 Շրջակա միջավայրի նկարագիրը Տարածքի համար իրականացվել են ստանդարտ տարածական վիճակագրական

վերլուծություններ, որոնք իրականացվել են աշխարհագրական տեղեկատվական

համակարգում (ԱՏՀ) առկա գործիքների միջոցով։ Այս նպատակի համար կիրառվել են

ArcGIS3 և QGIS4 ծրագրային փաթեթները։ Տեղանքի ռելիեֆի առանձնահատկությունները

ուսումնասիրելու և քարտեզագրելու նպատակով օգտագործվել են ռելիեֆի թվային

մոդելները (DEM), ինչը ստացվել է «Ալյասկա արբանյակային հաստատության», ALOS

տվյալների շտեմարանից 5 ։ Այս տվյալները մի մասն են հանդիսանում

գիտահետազոտական և շրջակա միջավայրի գնահատման նպատակով ազատ հասանելի

ցանցի «Երկրի ուսումնասիրության արբանյակների», և ունեն 12.5 x 12.5 մ տարածական

լուծաչափ։ ԱՏՀ-ի միջոցով կտրվել և պահպանվել է ռելիեֆի թվային մոդելների

հետաքրքրություն ներկայացնող տեղամասը։ Քարտեզագրումից զատ վեր է հանվել

տեղանքի բարձրունքային իրավիճակը, ըստ որի՝ նվազագույն բարձրությունը

ուսումնասիրվող տարածքում կազմում է 1507 մ բացարձակ արժեք, իսկ առավելագունը՝

1525 մ։ Տարբերությունը մեծ չէ և կազմում 18 մ, իսկ բարձրության միջին տարածական

մեծությունը կազմում է 1514 մ, միջին շեղումը կազմում է 3.86 մ։ Ուսումնասիրվող

տարածքում հողային գոտիների, բուսաբանական գոտիների, և կլիմայական տիպերի

քարտեզագրման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի

վեկտորային տվյալների հենքը, որը ազատ տեղադրված է համալսարանի շրջակա

միջավայրի և ԱՏՀ լաբորատորիայի Յակոբեան կենտրոնի վեբ կայքում6: Այս տվյալները

քարտեզագրական տեսքի են բերվել ԱՏՀ համակարգում, ինչպես նաև օգտագործվել են ՀՀ

բնապահպանության նախարարության հաշվետվության հավելվածները, շերտերի

դասակարգումը հստակեցնելու նպատակով7:

3 QGIS Development Team 2019. QGIS Geographic Information System. Open Source Geospatial Foundation Project. http://qgis.osgeo.org 4 ESRI 2018. ArcGIS Desktop: Release 10.6, Redlands, CA: Environmental Systems Research Institute. 5 Dataset: ©JAXA/METI ALOS PALSAR 2018. Accessed through ASF DAAC, https://www.asf.alaska.edu. 28/08/2018] 6 https://ace.aua.am/gis-and-remote-sensing/vector-data/#vector / 23/06/2019// 7 Շրջակա միջավայրը և բնական պաշարները 2014: Հավելվածներ, էջ 114-167:

Page 17: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

17

2.1 Ուսումնասիրվող տարածքի տեղադրությունը

Ուսումնասիրվող տարածքը գտնվում է Լոռու մարզի Վահագնի համայնքի

վարչական տարածքում, ինչով էլ պայմանավորված է այն հանգամամանքը, որ

անտառապատման վերաբերյալ հանրային լսումները անցկացվել են Վահագնի

համայնքում: Վահագնի անտառպետություն 1,6 հա, քառակուսի 4 անտառամաս 23

տեղանքը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա, հյուսիս արևելյան

կողմնադրության 5 օ- 20օ թեքության վրա:

Ուսումնասիրվող տարածքը տեղակայված է ՀՀ Լոռու մարզում, Բազումի

լեռնաշղթայի հարավ–արևելյան լանջերին, Եղեգնուտի անտառտնտեսության

Վահագնի անտառպետության տարածքում և գրավում է 1.6 հա մակերես։

Գծապատկեր 3

Page 18: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

18

Գծապատկեր 3

Ուսումնասիրվող տարածքի տեղադրության քարտեզ

Page 19: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

19

Տոպոգրաֆիական տեսակետից՝ ուսումնասիրվող տարածքը արևմուտքից

շրջապատված է հերթագայող դասավորությամբ՝ հյուսիս-արևմտյան, հյուսիսային և

հյուսիս-արևելյան անտառապատ լանջերով։ Հարակից բարձրադիր գագաթները

հիմնականում լերկ են և զուրկ անտառածածկից։ Մոտակա բարձրադիր գագաթը

ուսումնասիրվող տարածքից գտվնում է մոտ 1950 մ հեռավորության վրա և ծովի

մակարդակից բարձր է 1807,7 մ։ Ուսումնասիրվող տարածքը հանդիսանում է

Փամբակ գետի ջրհավաք ավազանի մաս. նրա անմիջական հարևանությամբ խոշոր

գետեր և վտակներ չկան, իսկ Փամբակ գետը գտնվում է դեպի արևելք մոտ 4 կմ

հեռավորության վրա։ Հարակից համայնքներն են 2,2 կմ հեռավորությամբ

Անտառամուտ գյուղը և Վահագնի գյուղը, որը ունի 2,9 կմ հեռավորություն։

Տոպոգրաֆիական քարտեզը, որի միջոցով տրվում է նկարագրական տեղորոշումը,

թվայնացվել և ներմուծվել է ԱՏՀ միջավայր, տրվել է կոորդինատային տեղակապում

ըստ Pulkovo 1942 Gauss-Kruger Zone 8 կոորդինատի, այնուհետև ձևափոխում ըստ

WGS 1984 UTM Zone 38N կոորդինատային համակարգի։ Ձևափոխումից հետո այն

ստացել է 0,29 x 0,29 մ պիքսելում տարածական լուծաչափը։ ԱՏՀ-ում ստացված

տոպոգրաֆիական քարտեզը հետագայում օգտագործվել է որպես հենակետա մյուս

քարտեզների համար (տես՝ Գծապատկեր 5, էջ X):

Տոպոգրաֆիական քարտեզները համեմատվել են տիեզերական

լուսանկարների հետ։ Այդպիսի լուսանկարները ազատ հասանելի են ԱՏՀ

սերվերներում, որոնք տրամադրվում են Google maps, Bing maps, Yandex maps և Esri

սերվերների միջոցով։ Բազային կոորդինատային համակարգը պրոեկտված WGS

Pseudo Mercator-ն է, որը նույնպես ձևափոխվել է միասնական WGS 1984 UTM Zone

38N կոորդինատային համակարգի։ Համեմատության ժամանակ չեն նկատվել էական

տարբերություններ, որոնք թույլ են տալիս հենվել վերը նկարագրված

տոպոգրաֆիական քարտեզների վրա (տես՝ Գծապատկեր 4):

Page 20: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

20

Գծապատկեր 4

Տարածքի կոորդինատային տվյալները WGS 1984 կոորդինատային

համակարգով

Ցանկապատի մուտքեր

Ցանկապատի մուտքեր

Page 21: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

21

Գծապատկեր 5

Տարածքի տոպոգրաֆիական քարտեզ

Page 22: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

22

Գծապատկեր 6

Տարածքի կադաստրային քարտեզ

Page 23: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

23

Գծապատկեր 7

Տարածքի արբանյակային քարտեզ

Page 24: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

24

2.2 Լեռնագրության, ռելիեֆի հողերի բնութագիր

Անտառտնտեսության տարածքում ռելիեֆը բնութագրվում է խիստ

կտրտվածությամբ և լանջերի դիրքադրության կտրուկ փոփոխականությամբ:

Գերակշռում են հյուսիսային դիրքադրության լանջերը, սակայն անկախ

կողմնադրություններից` գերակշռող են 26-300 թեքության լանջերը:

Լանջերի թեքությունները

Թեքությունների տվյալները և քարտեզագրական հենքը ստացվել են վերը

նշված ռելիեֆի թվային մոդելից [3]. ԱՏՀ միջավայրում իրականացվել է տարածական

վերլուծություն, որի արդյունքում ստացվել են ուսումնասիրվող տարածքի և նրա

հարակից տարածքների թեքությունների տարածական տվյալները։ Թեքությունների

քարտեզագրումը իրականացվել է 2000 x 1100 մ մակերեսի վրա, որի մեջ ներառված է

ուսումնասիրվող տարածքը: Այստեղ առանձնացվել է թեքությունների

աստիճանավորման 7 գոտի՝ 0-2°, 2-5°, 5-10°, 10-20°, 20-30°, 30-40° և 40-50°, որոնցից

անմիջապես ուսումնասիրվող տարածքի սահմաններում են ընկած 4-ը՝ 0-2°, 2-5°, 5-

10° և 10-20°։ Հարկ է նշել, որ առավել մեծ մակերես են գրավում 5-10° և 10-20°

թեքություններով գոտիները, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են

ուսումնասիրվող տարածքի 35.9 և 30.8 տոկոսները (տես՝ Աղյուսակ 4, Գծապատկեր

8)։

Աղյուսակ 4։ Ուսումնասիրվող տարածքի սահմաններում թեքությունների

տարածական վիճակագրությունը ըստ թեքությունների գոտիների

Թեքություններ Տարածքը

%-ով

MIN MAX RANGE MEAN STD

0-2° 5.128205 0 1.811248 1.811248 0.967568 0.756968

2-5° 28.20513 2.29061 4.916666 2.626055 3.61132 0.763428

5-10° 35.89744 5.11109 9.922274 4.811184 7.319137 1.426921

10-20° 30.76923 10.44747 17.63052 7.183046 13.0357 1.77275

Page 25: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

25

Գծապատկեր 8

Լանջերի թեքությունների քարտեզ

Page 26: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

26

Լանջերի կողմնադրությունները

Լանջերի կողմանադրությունների տվյալները և քարտեզագրական հենքը

ստացվել են վերը նշված ռելիեֆի թվային մոդելից, ԱՏՀ միջավայրում իրականացվել է

տարածական վերլուծություն, որի արդյունքում ստացվել են ուսումնասիրվող

տարածքի և նրա հարակից տարածքների լանջերի կողմնադրությունների

տարածական տվյալները։ Լանջերի կողմնադրությունների քարտեզագրումը

իրականացվել է 2000 x 1100 մ մակերեսի վրա, որի մեջ ներառված է ուսումնասիրվող

տարածքը: Այստեղ առանձնացվել են կողմնադրությունների բոլոր 8 ուղղությունները,

որոնք կրկնվում են ուսումնասիրվող տարածքի սահմաններում։ Հարկ է նշել, որ

առավել մեծ մակերես է գրավում արևելյան դիրքադրությունը, որը կազմում է

ուսումնասիրվող տարածքի մոտ 49.5 %-ը, ինչպես նաև հարավային

դիրքադրությունը, որը մեծությամբ երկրորդն է և կազմում է մոտ 24 %:

Ուսումնասիրվող տարածքում առկա մյուս 6 ուղությունները 15 %-ից փոքր

մեծություն են կազմում, իսկ հյուսիսային և հյուսիս-արևմտյան ուղությունները

ընդհանրապես ներկայացված են 1 տվյալով: Ուսումնասիրվող տարածքի

սահմաններում լանջերի կողմնադրությունների տարածական վիճակագրությունը՝

ըստ դիրքադրության ուղությունների, ներկայացված է Աղյուսակ 5-ում: Լանջերի

թեքությունների սխեմատիկ քարտեզը ներկայացված է Գծապատկեր 9-ում:

Page 27: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

27

Աղյուսակ 5։ Ուսումնասիրվող տարածքի սահմաններում լանջերի

կողմնադրությունների տարածական վիճակագրությունը՝ ըստ դիրքադրության

ուղղությունների

Կողմնադ

-րություն

Տվյալ

-ներ

Մակերեսը

%-ով

MIN MAX RANGE MEAN STD

ՀՍ 1 0.52 354.80 354.805 0 3ազ.805 0

ՀՍ-ԱՐԼ 17 8.85 25.016 66.2505 41.2336 54.3911 12.9859

ԱՐԼ 95 49.48 68.198 111.801 43.6028 85.8235 11.5732

ՀՎ 46 23.96 113.19 155.556 42.3574 136.641 12.4771

ՀՎ-ԱՐՄ 27 14.06 161.56 198.435 36.8699 178.835 11.1927

ԱՐՄ 5 2.60 203.19 225 21.8014 210.664 7.96448

ՀՍ-ԱՐՄ 1 0.52 333.43 333.434 0 333.434 0

Page 28: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

28

Գծապատկեր 9

Լանջերի կողմնադրությունների սխեմատիկ քարտեզ

Page 29: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

29

Տարածքի հողերի նկարագիրը

Անտառտնտեսության տարածքում հանդիպում են լեռնային դարչնագույն,

լեռնային գորշ անտառային և լեռնային մարգագետնային հողերի տիպերը: Հողերի

նկարագիրը ներկայացված է Աղյուսակ 6-ում:

Աղյուսակ 6

Եղեգնուտի անտառտնտեսության հողերի նկարագիրը

Հողերի նկարագիրն ըստ լանջերի կողմնադրությունների

Հյուսիսային կողմնադրության լանջեր գերիշխում են լեռնային մուգ

շագանակավուն հողեր

Հարավային կողմնադրության լանջեր գերիշխում են բաց գորշավուն հողերը

Հողերի նկարագիրն ըստ լանջերի բարձրությունների

Անտառի տարածման ստորին գոտում

(մինչև 1000 մ)

սննդանյութերով համեմատաբար

աղքատ կմախքային հողեր

1000 մ մինչև 1700 մ բարձրությունների

վրա

Լեռնային (անտառային) դարչնագույն

հողեր

1300-2000 մ բարձրության պայմաններում Անտառային գորշ հողեր

2000 մ և բարձր տարածքները Լեռնամարգագետնային հողեր

Ուսումնասիրվող տարածքը տեղակայված է անտառային գոտու

հողատեսքերում, իսկ նրանից 3 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս տարածվում է

տափաստանային գոտին։ Առհասարակ ուսումնասիրվող տարածքը շրջապատված է

երկու հիմնական հողային գոտիներով՝ արևելքից մինչև հարավ շրջապատված է

լեռնամարգագետնային հողերով, իսկ արևմուտքից և հյուսիսից՝ տափաստանային

գոտիով (տես՝ Գծապատկեր 10)։

Page 30: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

30

Գծապատկեր 10

Տարածքի հողերի գոտիականության գծապատկեր

Page 31: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

31

2.3 Կլիմայի նկարագիրը

Տարածքին բնորոշ են ջերաստիճանի մեծ տատանումները՝ կախված

դիրքադրության և ծովի մակերևույթից բարձրությունների փոփոխություններից:

Կլիման բարեխառն ցուրտ է, տեղումների միջին քանակը՝ 550-600 մմ:

Անտառի տարածման վերին գոտում կլիմայական պայմանները

համեմատաբար խիստ են: Տարածքին բնորոշ են ջերմաստիճանի մեծ

տատանումները՝ կախված դիրքադրությունների և ծովի մակերևույթից

բարձրությունների փոփոխություններից, ընդ որում՝ մինչև 1300-1400մետր

բարձրությունները՝ բարեխառն տաք կլիմա, մինչև 1600- 1700մետր՝ բարեխառն

ցուրտ, իսկ 2000-2200 մետր բարձրությունների վրա՝ ցուրտ կլիմա: Լեռնագրական

պայմաններից կախված` մթնոլորտային տեղումները հիմնականում ենթարկվում են

արևմուտքից և արևելքից մուտք գործող օդային զանգվածների շարժման

օրինաչափությանը: Տեղումների միջին քանակը 550-600մմ է, տար C, բացարձակ

բացասական ջերմաստիճանը` միջին ջերմաստիճանը` 7.4 :

Ձնածածկույթի հաստությունը, կախված տեղանքի բարձրությունից, 20C.

տատանվում է 20սմ-ից մինչև 60-70սմ: Հողի սառեցման առավելագույն խորությունը

30սմ է: Ընդհանուր առմամբ նշված անտառաճման շրջանի կլիմայական պայմանները

համեմատաբար նպաստավոր են բազմաթիվ ծառաթփային բուսականության

աճեցման համար:

Ինչպես բնորոշ է բոլոր լեռնային երկրներին, Հայաստանի

Հանրապետությունում նույնպես լավ են արտահայտված ուղղաձիգ կլիմայական

գոտիականությունները։ Այստեղ հստակ նկատելի են կլիմայական գոտիների

տարբաժանման սահմանները, սրան զուգահեռ՝ ի տարբերություն

ջերմաստիճանային բաղադրիչների՝ մթնոլորտային տեղմուների բաղադրիչների

քարտեզագրման հետ կապված առկա են որոշ սահմանափակումներ։ Նախկինում

ընդհանրացված տարբերակով ատլասային քարտեզագրումներ եղել են, որոնք այժմ

Page 32: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

32

էլ կիրառելի են և տալիս են պատկերացում Հայաստանում կլիմայական գոտիների

մասին: Սակայն հաշվի պետք է առնել, որ առավել խոշոր մասշտաբներում

հնարավոր են որոշակի շեղումներ։ Մեր կողմից հետազոտության առնված տարածքը

գտնվում է բարեխառն գոտում, որտեղ համեմատաբար խոնավ է տարվա բոլոր

եղանակներին։ Տարածքը հյուսիս-արևելքից սահմանակից է բարեխառն գոտու տաք

ամառներով և համեմատաբար խոնավ, մեղմ ձմեռներով կլիմայական տիպին, իսկ

արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ բարեխառն գոտու կարճատև զով ամառներով և

ցուրտ ձմեռներով կլիմայական տիպին:

Ուսումնասիրվող տարածքի կլիմայական քարտեզը ներկայացված է

Գծապատկեր 11-ում:

Page 33: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

33

Գծապատկեր 11

Տարածքի կլիմայական քարտեզ

Page 34: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

34

2.4 Բուսական և կենդանական աշխարհ

Անտառպատման համար ուսումնասիրվող տարածքը գտնվում է Հայ-

Իրանական ֆլորիստական գավառի Լոռու ֆլորիստիկ շրջանում: Ուսումնասիրվող

տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա 8

հիմնական բուսական գոտիներից անտառային բուսականության գոտում, որը այս

տարածքում տիպիկ է Կովկասյան և Բորեալ գոտու բուսականությանը։

Տարածքը ներկայացված է գորշ անտառային և տափաստանային հողերով՝

ծածկված անտառային և լեռնատափաստանային բուսականությամբ։ Անտառ կազմող

գլխավոր ծառատեսակներն են՝ հաճարենի արևելյանը (Fagus oientalis), արևելյան և

վրացական կաղնիները (Quercus macranthera, Q. Iberica), բոխին (Carpinus betulus):

Ուղեկցող ծառատեսակներն են՝ լորենին (Tilia cirdata, T. caucasica), հացենին (Fraxinus

excelsior), կեչին (Betula pendula, B. pubescens):

Անտառի բացատներում և ենթանտառում թփերից հիմնականում հանդիպում

են մասրենիներ`Rosa spinosissima, R. svanetica: Բացուտի շրջակայքով անտառամերձ

գոտում հանդիպում են մոշի /Robus/ և մորու /Rubus idaeus L/ թփեր: Անտառապատման

համար նախատեսված տարածքում առկա են 6 հատ մասրենու թփեր:

«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնի

անտառպետության 4-րդ քառակուսու 23 հատվածի լանդշաֆտը պատկանում է բաց-

մաքուր տիպին, անտրոպոգեն տրանսգրեսիա, մարգագետնային արոտավայր:

Նշված տարածքում գերիշխում է հացազգաբակլատարախոտային

տափաստանը: Խոտածածկը խիտ է, միջին պրոյեկցիոն ծածկույթը կազմում է 70-80

տոկոս: Խոտածածկում գերակշռում են հետևյալ տեսակները՝ շյուղախոտ վալիսյանը

(Festuca valesiaca Gaudin), սեզ սողացողը (Elytrigia repens (L.) Desv. ex Nevski), ցորնուկ

ճապոնականը (Bromus japonicas Thunb.), եղջերառվույտ կովկասյանը (Lotus caucasicus

Kurp.), վիրախոտ բազմատերևը (Anthyllis polyphylla (Kit.) Kern.), քարառվույտ

երփներանգը (Coronilla varia L.), երեքնուկ միջինը (Trifolium medium L.), առվույտ

ցանովին (Medicago sativa L.), սևագլխիկ բազմակողը (Poterium polygamum Walst. et

Page 35: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

35

Kit.), փրփրուկ տափաստանայինը (Filipendula hexapetala Gilib.), եռակողմասերմիկ

անդրկովկասյանը (Tripleurospermum transcaucasicum (Manden.) Pobed.), խատուտիկը

(Taraxacum sp.), ջղախոտ նշտարատերևը (Plantago lanceolata L.), իշակաթնուկ

հատվածապտուղը (Euphorbia condylocarpa Bieb.) և այլն:

Տարածքի բուսականության սխեատիկ քարտեզը ներկայացված է Գծապատկեր

12-ում:

Կենդանական աշխարհը ներկայացված է Կովկասյան լայնատերև

անտառներին բնորոշ տեսակներով: Տարածքի կենդանական աշխարհի

բազմազանությանն ու հարստությանը նպաստում է լեռնային խիստ կտրտված

ռելիեֆը, բնական քարանձավների առկայությունը, անտառները և ջրերի

առատությունը: Կենդանական աշխարհից հանդիպում են այծյամներ, գորշ արջ,

վայրի խոզ, գայլ, աղվես, փորսուղ, նապաստակ, կզաքիս, չախկալ, ոզնի, սկյուռ,

անտառային կատու, դաշտամուկ, սողունների, երկկենցաղների, թռչունների,

միջատների և բզեզների տեսակներ, իսկ ձկներից բնորոշ են կարմրախայտ, մուրծի,

բեղլու և այլ տեսակներ:

Page 36: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

36

Գծապատկեր 12

Տարածքի բուսականության սխեմատիկ քարտեզ

Page 37: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

37

2.5 Ջրագրություն

Ուսումնասիրվող տարածքի ջրագրական ցանցը պատկանում է Դեբեդ գետի

ավազանին, որը զբաղեցնում է 4080կմ2 տարածք: Ձորագետի համեմատաբար խոշոր

վտակներից են Տաշիրը, Չքնաղը, Ուռուտը, Գարգառը, իսկ Փամբակի վտակներից

աչքի են ընկնում Լեռնապատը, Տանձուտը, Ալարեքսը: Ուսումնասիրվող տարածքի

գետերի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանց սնումը խառն

է, որը կատարվում է անձրևաջրերի, ձնհալքի և մասամբ ստորերկրյա ջրերի հաշվին,

ընդ որում՝ ծալքաբեկորային լեռների շրջանում, որտեղ տարածված են թույլ

ջրաթափանց ապարները` ստորերկրյա սնումը թույլ է արտահայտված, իսկ հյուսիս-

արևմտյան շրջաններում, որտեղ մեծ տարածում ունեն նորագույն հրաբխային

ապարները, գերակշռում է ստորերկրյա սնումը: Գետավազաններում

բարձրությունների մեծ տարբերության պատճառով ձնհալքը աստիճանաբար է

կատարվում, որի պատճառով վարարման սեզոնը երկարաձգվում է մինչև ամռան

կեսը:

Page 38: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

38

2.6 Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ, պատմության, մշակութային հուշարձաններ

Լոռու մարզի վտանգված էկոհամակարգերի և բնության հատուկ պահպանվող

տարածքների (այսուհետ՝ ԲՀՊ տարածքներ) վերաբերյալ տեղեկատվության

վերլուծությունից հետևում է, որ անտառտնկարկների ստեղծումը չի հանգեցնի

վտանգված էկոհամակարգերի վրա նոր բացասական ճնշումների դրսևորմանը:

Անտառտնկարկների տարածքները ներառված չեն ԲՀՊ տարածքների

սահմաններում: Տարածաշրջանում առկա ԲՀՊ տարածքները տեղակայված են

ուսումնասիրվող տարածքից բավական հեռավորության վրա:

Աղյուսակ 7

ԲՀՊ տարածքի անվանում

հեռավորությունը ուսումնասիրվող

տարածքից

Գյուլագարակի արգելավայր 7կմ

Մարգահովիտ արգելավայր 18կմ

Դիլիջան ազգային պարկ 20կմ

Կովկասյան մրտավարդենու արգելավայր 22կմ

Հանքավան ջրաբանական ազգային պարկ 25կմ

Զիկատար ազգային պարկ 36կմ

Չեն արձանագրվել նաև ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում նշված

բուսական կամ կենդանական տեսակների աճելավայրերն ու ապրելավայրերը: (հիմք՝

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը՝ http://www.mnp.am):

Անտառտնկարկի տարածքներում ընդգրկված չեն նաև բնության

հուշարձաններ: Լոռու մարզում բնության հուշարձանները ներկայացված են

համապատասխանաբար՝ ՙ«ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014 թվականի

օգոստոսի 5-ի թիվ 2018-Ն» և « ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2012 թվականի

նոյեմբերի 9-ի թիվ 293 Ն» հրամաններով:

Համայնքի կենտրոնական մասում գտնվում է 1850թ. կառուցված եկեղեցի, որն

այժմ կիսաքանդ վիճակում է: Հայրենական մեծ պատերազմում զոհված

վահագնեցիների հիշատակին (1973թ.) կառուցված Վահագն վիշապաքաղ

հուշարձանը կից թանգարանի հետ ևս ունի վերանորոգման կարիք: Համայնքի

տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և կիկլոպյան դարաշրջանի ամրոց:

Հավելված 3-ում ներկայացված է Լոռու մարզի Վահագնի համայնքի պատմության և

մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ. հաստատվել է ՀՀ կառավարության

կողմից։

Page 39: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

39

3 Սոցիալ տնտեսական բնութագիրը

3.1 Ենթակառուցվածքներ

Վահագնի գյուղը (այսուհետ՝ Համայնք) հիմնադրվել է 1805թ.-ին: Գտնվում է

մարզկենտրոնից 23 կմ հեռավորության վրա` Փամբակ գետի ստորին հովտում՝

Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Համայնքն իր վարչական տարածքով

սահմանակից է Ձորագյուղի, Անտառամուտի, Եղեգնուտի, Վահագնաձորի

համայնքների վարչական տարածքներին: Համայնքին մոտ գտնվող երկաթուղային

կայարաններն են` Վահագնաձոր՝5 կմ եւ Թումանյան՝ 7 կմ: Հարավային կողմով

Համայնքն իր վարաչական տարածքով սահմանակից է նաև պետական ֆոնդի

հողերին: Վահագնի գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց, 1 մշակույթի տուն, որը

թիթեղյա կառույց է` առանց նստատեղերի: Համայնքը գազաֆիկացված է:

Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը 30 կմ է,

Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության

ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը՝ 5.5. կմ: Համայնքի

բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018 թ. տվյալներով 24837 մ2 է,

Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը՝ 391:

3.2 Հողերի տնտեսական յուրացման բնութագիրը

Համայնքի հողերի ընդհանոր մակերեսը 4491,4 հա է, որից՝ գյուղատնտեսական

նշանակության հողեր՝ 1265,01 հա, բնակավայրերի ընդհանուր տարածքը՝ 136,5 հա:

Համայնքն ունի 798 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 241 գլուխ մանր եղջերավոր անասուն,

471 գլուխ խոզ: Ոռոգման ջուր չունենալու պատճառով Համայնքը դժվարանում է

կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը:

Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ

բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է

բնության քմահաճույքից: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս,

բուրդ, ձու, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ

դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարվածության

պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:

Page 40: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

40

4 Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության և

վնասակար ազդեցությունների նվազեցմանն ուղղված

միջոցառումների բնութագիրը

Ընտրված տարածքում չկան ծառեր, իսկ թփերից հանդիպում է հիմնականում

մասրենին։ Տարածքը շրջապատված է անտառով։ Անտառի բնական վերաճին և

նշված տեղանքում համակցված անտառի ձևավորմանը խոչընդոտում է

հիմնականում մանր և խոշոր եղջերավոր կենդանիների գործունեությունը, որոնք

ոչնչացնում են վերաճը: Մյուս կողմից՝ այն հանդիսանում է հրդեհավտանգ տարածք,

քանի որ տարածքում խոտը չի հնձվում, և չոր խոտը ամռանը կարող է հանդիսանալ

գետնատարած հրդեհի առաջացման պատճառ: Տարածքի անտառապատման

դեպքում կձևավավորվի համակցված անտառ, ինչը մի կողմից բարենպատ կլինի

անտառի բնական վերաճի համար, մյուս կողմից կնվազեցնի հրդեհների առաջացման

ռիսկը:

Անտառի տնկարկի հիմնումը շրջակա միջավայրի վրա վնասակար

ազդեցություն կարող է ունենալ այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝

1. արոտավայրերի քանակի կրճատման պատճառով մնացած

արոտավայրերի ծանրաբեռնվածության ավելացումը,

2. տնկիների կազմում տվյալ տարածքի համար ինվազիվ բույսերի

ներառված լինենը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հարակից

կենսաբազմազանության վրա,

3. տնկիների կպչողունակության 60 տոկոսից պակաս լինելը, ինչի

հետևանքով հատկապես դատարկ մնացած խրամատները կարող են խթանել ջրային

էրոզիայի առաջացումը:

Առաջին պատճառի վերլուծության արդյունքում, կարելի է փաստել, որ

անտառտնկարկի հիմումը էականորոն չի ավելացնելու մնացած արոտների

Page 41: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

41

ծանրաբեռնվածությունը երկու հիմնական պատճառով: Նախ՝ ընտրված տարածքը

թեպետ հանդիսանում է անտառային արոտավայր, բայց հարմար չէ արածեցման

համար, քանի որ շրջափակված է անտառներով և այլ համայնքային և մասնավոր

գյուղատնտեսական տարբեր նշանակության հողատեսքերով, և տվյալ տարածքին

մոտենալու համար կենդանիները վնասում են այդ էկոհամակարգերը: Երկրորդ՝

համայնքի անասնագլխաքանակի և արոտների քանակի համեմատության

արդյունքում կարելի է փաստել, որ հերթափոխային արածեցման դեպքում, առկա

արոտները լիարժեք բավարարում են առկա գլխաքանակի արածեցման համար:

Երկրորդ պատճառը հնարավոր է ի սկզբանե բացառել՝ անտառմշակույթի

հիմնադրման համար տնկիների կազմում չներառելով ինվազիվ բույսեր: Տվյալ

դեպքում, որպես հիմնական տեսակ, ընտրված է սոճին, իսկ որպես ուղեկցող տեսակ՝

հացենին և թխկին, որոնք շատ հարմար են տվյալ տարածքի բուսականության հետ

համակեցություն ձևավորելու առումով:

Անտառտնկման համար հողային պայմանները թեև նպաստավոր են,

տեղումային ջրերը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով

անհրաժեշտ է ապահովել, որ տնկիների խրամատների մեջ հնարավորինս շատ ջուր

կուտակվի: Այդ նպատակով տնկումն իրականացվելու է այնպես, որ տնկիների

արմատավզիկները հողով ծածկելուց հետո խրամատը կամ փոսը ջուր կուտակելու

համար ունենա 3-5 սմ խորություն: Բացի այդ, բուսածածկ հողաշերտի կտորները

տեղադրվելու են խրամատների կամ փոսերի ստորին եզրի երկայնքով՝ ունենալով

պատնեշի դերակատարում:

Page 42: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

42

Օգտագործված գրականության ցանկ

1. ESRI 2018. ArcGIS Desktop: Release 10.6, Redlands, CA: Environmental Systems Research

Institute.

2. QGIS Development Team 2019. QGIS Geographic Information System. Open Source Geospatial

Foundation Project. http://qgis.osgeo.org

3. Dataset: ©JAXA/METI ALOS PALSAR 2018. Accessed through ASF DAAC,

https://www.asf.alaska.edu. 28/08/2018]

4. Burrough, P. A., and McDonell, R. A., 1998. Principles of Geographical Information Systems

(Oxford University Press, New York), 190 pp.

5. https://ace.aua.am/gis-and-remote-sensing/vector-data/#vector / 23/06/2019//

6. Казаряан В.О. Арутюнян Л.В., Хуршудян П. А. “Научные основы обселения и озеленения

Арм. ССР” 1972

7. Хуршудян П. А., Погосян А. Д. “Роль почвозащитных лесополос в повышении

продуктивности сельхозугодий ” 1987

8. Хуршудян П. А. “Районирование ассортимента деревьев и кустарников для

противоэрозионных насаждений Арм. ССР” 1976

9. Хуршудян П. А., Авунджян Э.С., Шур-Багдасарян Э. А., Саакян Г. О. “Реномендации по

борьбе с Эрозией почв в Арм. ССР” 1978

10. Ասլանյան Ա. Արարատյան գոգավորություն, ՀՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն,

Երևան,1971թ.

11. Հայաստանի ազգային ատլաս, Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ,

Երևան, 2007

12. Атлас почв РА. Министерство Сельского хозяйства Республики Армении. НИИ

почвоведения и агрохимии, Ереван 1990.

13. Ավետիսյան Ս.- Բնական պաշարների օգտագործման նորամուծական եղանակների

միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները

14. Գալստյան Մ. Հ. - Հայաստանի կենսաբազմազանությունը և բնության հատուկ

պահպանվող տարածքները

Page 43: Աքսեսս Քոնսալթ ՍՊԸ antar.pdf · 2019. 11. 19. · 2.4 Բուսական և կենդանական աշխարհ ..... 34 2.5 Ջրագրություն..... 37 2.6 Վտանգված

43

15. Գրիգորյան Գ.Բ.- Լեռնային լանդշաֆտների պահպանության հիմունքները

16. Էֆենդյան Պ.Ս. - Բնական ռեսուրսների մոնիթորինգ և կադաստր

17. Հակոբյան Լ.Լ.- Բնօգտագործման էկոնոմիկա

18. Հայրապետյան Է.Մ.- Բնության պահպանության հիմունքներ

19. Հարությունյան Հ.Վ. - Հայաստանի դենդրոֆլորան- Հտ.1

20. Հարությունյան Հ.Վ. - Հայաստանի դենդրոֆլորան- Հտ.2

21. Հովակիմյան Ա.Ա.-Դաշտապաշտպան անտառաշերտեր

22. Մկրտչյան Հ.Հ.- Դեկորատիվ ծառերի և թփերի տնկարաններ

23. Վարդանյան Ժ.Հ.- Ծառագիտություն

24. Кардакова Р. В. Экономическое обоснование организации

лесозаготовительного производства

25. Мелехов И.В. - Лесоводство

26. Национальная Академия Наук, Республики Армения, Институт Ботаники, под редакцей

А.Л. Тахтажяна, Флора Армении том 11, 2009

27. Շրջակա միջավայրը և բնական պաշարները 2014: Հավելվածներ, էջ 114-167:

28. ՀՀ Բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության

կենսաբանական բազմազանության պահպանության, օգտագործման և

վերարտադրության ռազմավարություն և գործողությունների պետական ծրագիր,

Երևան 2015

29. Հայաստանի հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման

ռազմավարություն / Հավելված ՀՀ կառավարության 2016թ. Հուլիսի 29-ի նիստի 29

արձանագրային որոշման, http://aragatsotn.mtad.am/files/docs/26715.pdf

30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԹՎԵՐՈՎ, 2017

http://www.armstat.am/file/Map/MARZ_02.pdf

31. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություն, Լոռի 2017,

http://lori.mtad.am/files/docs/32090.pdf

32. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱ-ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, https://www.armstat.am/file/doc/99500213.pdf