կիսամյակային հաշվետվություն

Preview:

DESCRIPTION

Mxitar Sebastatsiwww.mskh.am

Citation preview

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նոր դպրոց

Դասվար Աշխեն Գրիգորյան

2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Դասավանդում եմ ՏՀՏ խորացված ուսուցմամբ երկրորդ դասարանում: Սովորողների թիվը դասարանում 19 է:

Բոլոր սովորողները հաջողությամբ ավարտել են առաջին դասարանի ծրագիրը և փոխադրվել երկրորդ դասարան: Ներառական կրթության ծրագրում ընդգրկված Հովհաննեսի հետ իրականացվում է անհատական ծրագիր:

Այս կիսամյակում դասասենյակը կահավորվեց էլեկտրոնային գրատախտակով: Սովորողներն ընդգրկված են ընտրությամբ գործունեության հետևյալ դասընթացներում.

•Մարմնամարզություն - 5 սովորող

•Պար - 6 սովորող

•Տեխնոլոգիա – 2 սովորող

•Մաթեմատիկա – 6 սովորող:

Դասարանը մասնակցել է կրթահամալիրյան բոլոր ընդհանուր միջոցառումներին:

“Իմացումի հրճվանք“ ծրագիրը ենթադրում է ինտեգրված ուսուցում:

Այդ պատճառով հարմար է աշխատել շաբաթական կամ ամսական նախագծերով, որոնք ընդգրկում են ուսումնական գործունեության բոլոր ուղղությունները:

Հղում`

Ծրագիր, ամսական նախագծեր

Հղում`

Ստեղծած ուսումնական նյութեր

Առաջադրանքներ էլեկտրոնային գրատախտակով

Ուսումնական գործունեության ընթացքում ստեղծվել են էլեկտրոնային, թղթային և այլ ուսումնական նյութեր, որոնց պատրաստման մեջ մեծ մասնակցություն են ցուցաբերել նաև սովորողները:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՍՏԵՂԾԱԾ ՄԵԴԻԱՆՅՈՒԹԵՐ

Մեր առօրյան

Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն

Մեր Հովիկը

Իմ արձակուրդը

Ճամբար

Ասացվածքներ ձմռան մասին

Ամանորյա անակնկալ

Աշուն

Հղում`

ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմ երազած աշխարհը Մենք ենք հորինել Ջրաշխարհում Որն է ավելի լավ Խելատախտակին ընդառաջ Ողջույն, խելատախտակ Սեպտեմբերը մեր

դասարանում Գրատախտակային

պատմություններ Աշնանային պատմություններՄեր նոր ընկերը

ԿԱՅՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Կատկորդիլոս և ընկերներՏարեդարձ էր այսօրԹթվադասՏոնդ շնորհավոր,

կրթահամալիրԹե ինչպես մեր ձեռքերն ու

ոտքերը դարձան եղջերուներ

Բարև, ձմեռՁմեռային ճամբարի

առաջին օրըԱյ քեզ, այ քեզ…Ասացվածքներ ձմռան

մասին

Մասնագիտական զարգացում

Մասնակցել եմ այս կիսամյակում Մանկավարժության կենտրոնի կողմից կազմակերպված մի շարք սեմինարների (ամենշաբաթյա մասնագիտական սեմինար , ՏՀՏ միջոցների կիրառում):

Ներկա եմ եղել աշխատողների ժողովներին, ուրբաթօրյա ցուցադրություններին, ընդհանուր միջոցառումներին:

Կատարել եմ թարգմանություններ, ուսումնասիրություններ: “Նախակրթարան” ամսագրին տրամադրել եմ “Աշխարհի կրտսեր դպրոցները” թեմայով նյութեր:

Հոկտեմբերյան բաց հավաքին ներկայացրել եմ “Խելատախտակին ընդառաջ” վերնագրով ուսումնասիրություն` աշխարհի տարբեր դպրոցներում էլեկտրոնային գրատախտակների օգտագործման փորձի վերաբերյալ:

“Կրթական փոխանակումներ” ծրագրի

շրջանակներում ուսուցիչների խմբի

հետ մեկնել եմ Սյունիք` Լեռնաձորի

հիմնական դպրոց:

Պարբերաբար կազմակերպել եմ ծնողական հավաքներ:

Recommended